Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Սննդամթերքի 5 ամենավնասակար համադրությունները. news.am

Սննդամթերքի 5 ամենավնասակար համադրությունները. news.am

Սննդամթերքի որոշ համադրություններ ներկայում մեծ ժողովրդականություն են վայելում, սակայն սննդաբանները հավանություն չեն տալիս դրանց: Ահա այդ համադրություններից մի քանիսը:

Հիմնական ուտեստ եւ մրգեր

Ամենաանհաջողներից մեկը նրանք համարում են հիմնական ուտեստի եւ մրգերի համադրությունը: Մրգերն արագ մարսվում են, սակայն հատիկայինների կամ մսի հետ դրանց օգտագործման դեպքում դրանք մնում են ստամոքսում, ինչը հղի է աղիների պատերի վնասմամբ եւ ԱՍՏ-ի հետ կապված մի շարք խնդիրներով:

Լոլիկ եւ օսլա պարունակող ածխաջրեր

Մասնագետները բացատրել են, որ օսլա պարունակող ածխաջրերը եւ լոլիկն առանձին-առանձին վտանգավոր չեն, բայց դրանք միասին ուտելը կարող է մարսողության խնդիրներ առաջացնել: Այդ պատճառով չարժե բրինձը կամ կարտոֆիլն ուտել լոլիկի հետ. նման համադրությունը կարող է ծանրության եւ անմարսողության հանգեցնել: 

Կաթնամթերքը` մրգերի հետ

Յոգուրտում պարունակվող բակտերիաները կարող են ռեակցիայի մեջ մտնել ֆրուկտոզայի հետ եւ ալերգիա առաջացնել, պնդում են բժիշկները: Այդ պատճառով, չնայած յոգուրտների եւ այլ կաթնամթերքների ժողովրդականությանը, այնուամենայնիվ ցանկալի է խուսափել դրանցից:

Միսը կարտոֆիլի հետ

Միսը եւ կարտոֆիլը «դասական զույգ» են, սակայն մարսողության համար այդ զույգը վնասակար է, պնդում են մասնագետները: Այս երկու մթերքի յուրացման համար օրգանիզմի արտադրած մարսողական ֆերմենտները վատ են «հարմարվում» միմյանց` անհարմարության զգացում եւ մեթեորիզմ առաջացնելով:

Կաթով շիլա

Նախաճաշին հատիկաբույսերով եւ կաթով շիլան սննդաբաններն արդեն  «անպիտան» են համարել: Երկու մթերքն էլ հագեցած ածխաջրեր են պարունակում եւ արյան մեջ շաքարի կտրուկ ցատկ են առաջացնում, ինչը կարող է խախտել նորմալ հորմոնային գործընթացները եւ ախորժակի մեխանիզմը, նշել են փորձագետները:

Մթերքների վերոհիշյալ համադրություններից բացի, մասնագետները խորհուրդ են տվել մեկ ուտեստի մեջ չմիավորել կամ միասին չօգտագործել.  

  • գինին եւ քաղցրը,
  • համբուրգերը եւ կարտոֆիլի ֆրին,
  • թխվածքը եւ մրգահյութը:


Վերոհիշյալ բոլոր համադրությունները մարսողական եւ հորմոնային համակարգերի խախտումներ են առաջացնում` հանգեցնելով արյան մեջ շաքարի տատանման, վատ ինքնազգացողության եւ ներքին բորբոքումների եւ ճարպակալման զարգացման հավանականության:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. fitdoma.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ